Հոլիվուդի սցենարիստների գիլդիան համաձայնության է եկել ԱՄՆ-ի խոշոր կինո եւ հեռուստաստուդիաների հետ, ինչը կարագացնի սցենարիստների գործադուլի ավարտը, որը շարունակվում է արդեն 10 շաբաթ: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել են Գիլդիայի պաշտոնական ներկայացուցիչները: Սցենարիստներից բանակցողների խմբի ներկայացուցիչ Ջիլ Քեյտսի խոսքով, այս համաձայնությունը կարող է բնորոշվել երկու բառով՝ «նշանակալի եւ կարեււոր»: «Այժմ դեպի հետ ոչ մի ուղի չկա»,- ընդգծել է նա: Բանակցությունները սկսվելուց հետո հինգ օր անց ձեռք բերված համաձայնության շնորհիվ կատարվել է գործադուլավորների հանգուցային պահանջներից մեկը: Դա վերաբերում է նորագույն կրիչների վրա կամ կապի բարձրտեխնոլոգիական միջոցներով ֆիլմերի, հեռուստաֆիլմերի եւ սերիալների թողարկումից ստացված հանձնուրդային հիմնադրամներին: Խոսքը թվային սկավառակների ու հիշողության քարտերի, ինչպես նաեւ ինտերնետի կապուղիների եւ բջջային հեռախոսների մասին է: Նաեւ նախատեսվում է աշխատավարձերի եւ հեղինակային հոնորարների ավելացում նրանց հետ կնքված պարտավորագրի յուրաքանչյուր տարվա համար: