«ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ միասին հեղափոխական լոզունգներով հանդես եկող մարդիկ չեն գիտակցում, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչները դա անում են միայն մաքրվելու, իրենց վրա եղած բծերը հասարակության առաջ սպիտակեցնելու նպատակով»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը: «Այն քաղաքական գործիչները, ովքեր ներկայումս հավաքվել են Լ. Տեր-Պետրոսյանի շուրջ, չեն գիտակցում, որ իրենց օգտագործելու են եւ հետո դեն նետեն: Նրանց ճամբարում «մի ձեռքը չգիտի, թե ինչ է անում մյուսը»,- ասել է նա: Նա նաեւ նշել է, որ եթե ընտրությունների արդյունքում երկրորդ փուլ դուրս գան Լ. Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը, ապա իրենք չեն պաշտպանի ոչ մեկին: