Կհանդիպի, եթե ուզեն

18/01/2008

ՀՀ նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը (ԱՊՀ ՄԽՎ) ձեւավորել է 10 փորձագետներից կազմված խումբ` Անատոլի Տորշինի գլխավորությամբ: ԱՊՀ ՄԽՎ-ի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, թե փետրվարին դիտորդական առաքելության ղեկավարը նախատեսում է հանդիպումներ ունենալ ՀՀ ղեկավարության, ԿԸՀ նախագահի եւ այն թեկնածուների հետ, ովքեր նման ցանկություն կհայտնեն: