Կողմնորոշվել են

18/01/2008

ՀՔԴՄ քաղաքական խորհուրդն ընդլայնված նիստում որոշել է առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել ՀՀԿ նախագահ, ՀՀ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Երեկ այս մասին հայտարարել է ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը` հավելելով, թե Ս.Սարգսյանն ունի խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ քաղաքական եւ հասարակական ռեսուրսներ, քանի որ նրան սատարում է «ամենաազդեցիկ քաղաքական ուժը, եւ ժողովրդի մի տպավորիչ հատված վստահում է նրա հարուստ քաղաքական կենսագրությանը, փորձառությանն ու որոշումներ կայացնելու ունակությանը, գնահատում է անկախ Հայաստանի կայացման եւ երկրի պաշտպանունակության բարձրացման գործում նրա մեծ ներդրումը»: Ըստ Խ. Հարությունյանի` ՀՀ վարչապետը «ճանաչված եւ ընդունված գործիչ է հանրապետության սահմաններից դուրս, ունի միջպետական հարաբերություններում վստահելի գործընկերոջ համարում»: