Զգուշացեք երթերից

18/01/2008

Երեկ Երեւանի քաղաքապետարանը քաղաքական եւ հասարակական կազմակերպություններին կոչ է արել ձեռնպահ մնալ Երեւանի կենտրոնում երթեր կազմակերպելուց: «Հաշվի առնելով Երեւան քաղաքում փողոցների, խաչմերուկների եւ տրանսպորտային հանգույցների երթեւեկության խիստ ծանրաբեռնվածությունն ու եղանակային պայմանները, քաղաքացիների ազատ տեղաշարժը եւ տրանսպորտի անվտանգ եւ անխափան երթեւեկությունը ապահովելու, ինչպես նաեւ տրանսպորտային խցանումները բացառելու նպատակով, Երեւանի քաղաքապետարանը Երեւան քաղաքի կենտրոնական փողոցներում եւ հիմնական մայրուղիներում երթերի կազմակերպումը գտնում է ոչ նպատակահարմար եւ դիմում բոլոր քաղաքական, հասարակական կազմակերպություններին եւ քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ երթեր կազմակերպելու նախաձեռնություններից»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: Նկատենք, որ քաղաքապետարանի կոչը ճիշտ ժամանակին է արված։ Ո՞վ է տեսել, որ նախընտրական շրջանում քաղաքական եւ հասարակական կազմակերպությունները երթեր կազմակերպեն։