Դերերում` Պիեռ Ռիշար եւ Արմեն Ջիգարխանյան

18/01/2008

ՀՀ Մշակույթի նախարարության գեղարվեստական խորհուրդը 2007թ. ներկայացված կինոնախագծերի եւ սցենարների 14 փաթեթից ընտրել է 4-ը, որի նկարահանման աշխատանքները կիրականացվեն այս տարի: «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը տեղեկացրել է, որ մանուկների համար ընտրվել է Արմեն Վաթյանի «Սպիտակ ձիու ամառը», որի նկարահանման աշխատանքները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ համատեղ կիրականացվեն ամռանը կամ աշնանը: Հաջորդը Վահե Գեւորգյանցի կարճամետրաժ «Օրորոցային» ֆիլմն է Ղարաբաղյան պատերազմի ժամանակաշրջանի մասին: Կատակերգական ժանրով ընտրվել է Լեւոն Մինասյանի «2-րդ ճանապարհորդություն» ֆիլմը, որն իրականացվելու է Ֆրանսիայի, Գերմանիայի կինոգործիչների հետ համատեղ: Գլխավոր դերերում են Պիեռ Ռիշարը եւ Արմեն Ջիգարխանյանը: