ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երեկ ձերբակալել է ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության Օպերատիվ-հետախուզական վարչության 9-րդ բաժնի պետ Արմեն Օհանյանին՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով: Նախաքննության տվյալներով՝ Ա. Օհանյանն անցած տարվա դեկտեմբերի 27-ին, ժամը 21-ի սահմաններում, Երեւան քաղաքի Արհեստավորների փողոցի 117-րդ տան մոտ, անհարգալից վերաբերմունք դրսեւորելով նույն փողոցում առեւտրով զբաղվող անձանց եւ գնորդների նկատմամբ, իրեն ամրակցված «Մակարով» տեսակի զենքի գործադրմամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է թիվ 117 տան բնակչի նկատմամբ բռնության գործադրմամբ:
Տուժողի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: