«Կովկասպրես» գործակալության հաղորդմամբ` Վրաստանի վերընտրված նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի պաշտոնադրման արարողության ժամանակ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորելու է արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Իսկ Հայաստանյան պատվիրակությունը, ինչպես հայտնի է, գլխավորելու է ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Հիշեցնենք, որ արարողությունը կայանալու է հունվարի 20-ին, նախ՝ Քութաիսի եկեղեցիներից մեկում, այնուհետեւ՝ խորհրդարանի շենքի առջեւ: