Եվս 5 քաղաքացի

18/01/2008

«Վոստոկ մեդիա» գործակալության փոխանցմամբ` Հայաստանի 5 քաղաքացի արտաքսվել է Ռուսաստանից` երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու պատճառով: Գործակալության տվյալներով` ընդհանուր առմամբ արտաքսվել է 185 օտարերկրացի: Համաձայն Միգրացիոն ծառայության, օրինական մուտքի թույլտվություն չպահանջողների մեջ, որոնք գտնվում են միգրացիոն հաշվառման մեջ` գերակշռում են օտարերկրյա քաղաքացիները. 4042 քաղաքացի Հայաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի քաղաքացիներ են: