Մտքեր են փոխանակել

16/01/2008

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին, ով Հայաստանում է աշխատանքային այցով: Սեմնեբին ներկայացրել է իր գնահատականները Վրաստանում հետընտրական իրադարձությունների վերաբերյալ՝ նշելով, որ Եվրամիությունը հայտարարությամբ արտահայտեց իր դիրքորոշումը ընտրությունների վերաբերյալ եւ շարունակում է հետեւել ընթացող զարգացումներին: Զրուցակիցները կարեւորել են Վրաստանում կայունության պահպանումը՝ որպես երաշխիք երկրի զարգացման եւ տարածաշրջանային ծրագրերի շարունակականության համար: Անդրադառնալով Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններին՝ հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը միանշանակորեն կնպաստի Եվրամիության հետ համագործակցության խորացմանը: Տեղի է ունեցել նաեւ մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների շուրջ, քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Եվրամիության ներգրավման եղանակները, տարածաշրջանային այլ խնդիրներ: