Նոր կադրեր

25/12/2007

Երեկ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ՀՀ տարածքային կառավարման նոր փոխնախարարներ է նշանակել Հովհաննես Հովսեփյանին եւ Արսեն Գրիգորյանին: Հ. Հովսեփյանի մասին ընդամենը հայտնի է, որ նա 35 տարեկան է, ավարտել է ՌԴ-ի պետական ծառայության ակադեմիան, իրավաբանական գիտությունների թեկնածու է: Այս նշանակումը եւս վկայում է այն մասին, որ ՀՀ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Ս. Սարգսյանը շարունակելու է մի կադրային քաղաքականություն, որը հիմնված է երիտասարդ, չկեղտոտված եւ ունակ կադրերով գործող իշխանական բուրգը վերանորոգելու վրա: