Հայերի արկածները ՌԴ-ում

25/12/2007

«Կոմսոմոլսկայա Պրավդայի» փոխանցմամբ՝ կիրակի երեկոյան, ժամը 10-ի սահմանում Ռուսաստանի նախագահի Նովո-Օգարյովոյի ամառանոցի մատույցներում հայտնվել են երկու արտասահմանյան մակնիշի մեքենաներ՝ Աուդի եւ Մերսեդես: Մեքենաները բավական մոտեցել են Պուտինի ամառանոցին: Նրան անմիջապես կանգնեցրել է պահակազորը: Մեքենաների մեջ է եղել երեք հայ: Մեքենաները զննելուց հետո հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, դանակներ, ատրճանակներ եւ նույնիսկ սուր: Բոլոր երեքն էլ ձերբակալվել են եւ տարվել Ոստիկանություն: Նրանք այնտեղ բացատրել են, որ հյուր են եկել Նիժեգորոդի մարզ եւ ՌԴ նախագահի ամառանոցի մոտ են հայտնվել պատահաբար, մոլորվելու պատճառով: Ներկայում պարզվում է ձերբակալվածների անձը, նրանց անցյալը, զբաղմունքը, որպեսզի հստակեցվի, թե որքանով է նրանց բացատրությունը համապատասխանում իրականությանը: