ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը մտադիր է Հայաստան գործուղել 24 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդների: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մամլո քարտուղար Ուրդուր Գունարդոդիրի ասելով` երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնողները ՀՀ կգործուղվեն հունվարի սկզբին, որպեսզի հետեւեն թեկնածուների գրանցման գործընթացին, ընտրարշավի ընթացքին, ԶLՄ-ների հասանելիությանը, բողոքարկման գործընթացներին: Կարճաժամկետ դիտորդները կհետեւեն քվեարկության ընթացքին: Ու.Գունարդոդիրը նշել է, որ ՀՀ կառավարության հրավերն իրենք ստացել են երկու օր առաջ: