Որեւէ առնչություն չունի

25/12/2007

Նախորդ շաբաթ «ՀԺ» թերթը հոդված էր տպագրել «Ինչպես անել» վերնագրով մի ձեռագրի մասին, որը թերթը վերագրել էր ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանին: Թերթն այդ ձեռագրի բովանդակությունն անվանել էր «MEIN KAMPF»-«Իմ պայքարը», եւ գրել, թե «Ստեղծագործությունը, որ դուրս է եկել Վ. Մանուկյանի գրչի տակից, ձեռագիր վիճակում է, առգրավվել է 1996թ. սեպտեմբերի 27-ին ԱԺՄ գրասենյակի օրինական խուզարկության ժամանակ»։ Այս հրապարակումից հետո, մինչ Վ. Մանուկյանի հերքումը եւ ձեռագրի փորձաքննության նպատակով ՀՀ Դատախազություն դիմելը, լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե ձեռագրի հեղինակը հրապարակախոս Ռուբեն Անգալադյանն է: Մենք կապվեցինք Ռ. Անգալադյանի հետ, որն այժմ գտնվում է Սանկտ Պետերբուրգում: Վերջինս կտրականապես հերքեց այդ տեքստի հետ որեւէ առնչություն ունենալու մասին տարածված լուրերը` ընդգծելով, թե ինքը երբեւէ Վ. Մանուկյանի համար որեւէ բան չի գրել: