Առաջատարը Գաչեչիլաձեն է

25/12/2007

Միավորված ընդդիմությունից Վրաստանի նախագահի թեկնածու Լեւան Գաչեչիլաձեն «Ռեզոնանսի» թերթի անցկացրած հարցման առաջատարն է: Հեռախոսով անցկացված հարցման 506 մասնակիցների 22,1 տոկոսը քվեարկել է Լեւան Գաչեչիլաձեի օգտին: Երկրորդ տեղում է Միխայիլ Սահակաշվիլին՝ 16,4 տոկոսով, երրորդում՝ Բադրի Պատարկացիշվիլին (13,8 տոկոս), նրան հաջորդում է Շալվա Նաթելաշվիլին (4,7 տոկոս) եւ Դավիթ Գամկրելիձեն (2,4 տոկոս): Հարցվածների 23,3 տոկոսը դեռեւս չգիտե, թե ում օգտին է քվեարկելու: 8,1 տոկոսը գիտե՝ ում օգտին է քվեարկելու, բայց հրաժարվում է նշել իր թեկնածուին: Հարցվածների 6,9 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցին, իսկ 1,4 տոկոսն ընդհանրապես չի պատրաստվում մասնակցել նախագահի ընտրություններին: