ՀՀ կառավարության 2008-2010թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով հանրապետության տուն-ինտերնատներում խնամվողների թիվը կավելացվի 50-ով, աշխատողներինը` 63-ով: Ներկայումս Հայաստանի 4 պետական (2-ը` հատուկ տիպի) եւ 3 մասնավոր ծերանոցներում ապրում է շուրջ 1200 մարդ: Ծերանոցում գտնվող յուրաքանչյուր անձի համար ՀՀ պետբյուջեից այս տարի օրական հատկացված է շուրջ 2400 դրամ, որից 970 դրամը` սննդի համար: ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տվյալներով` տնային պայմաններում հանրապետությունում սպասարկվում է շուրջ 1500 միայնակ ծեր եւ հաշմանդամ: Նրանց անվճար տրամադրվում են կենցաղային, բժշկական, իրավաբանական եւ հոգեբանական ծառայություններ: