Պոտենցիալ սատարողները

25/12/2007

Դեմկուսի նախագահ Արամ Գասպարիչ Սարգսյանը երեկ հայտարարել է, թե իր կուսակցությունը 2008թ. հունվարի վերջին է որոշելու առաջիկա նախագահական ընտրություններում այս կամ այն թեկնածուին աջակցելու հարցը: Նա ասել է, թե հնարավոր է նաեւ, որ իրենք ոչ մի թեկնածուի էլ չսատարեն, բայց հաստատ ՀՀ առաջին նախագահին չեն սատարի: Արամ Գասպարիչի կարծիքով՝ նախընտրական այս ժամանակաշրջանում թեկնածուներից առաջատարը Սերժ Սարգսյանն է, ընդդիմության մեջ էլ կարող են իրենց քվեներն ավելացնել Վազգեն Մանուկյանը եւ Արթուր Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Արամ Սարգսյանը չէր բացառել Սերժ Սարգսյանին սատարելու հնարավորությունը: