Գողացել են

25/12/2007

Հինգշաբթի օրը Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի Արվեստների թանգարանից հափշտակված Պաբլո Պիկասոյի եւ Կանդիդո Պորտինարիի նկարներն արժեն առնվազն 55 միլիոն դոլար: Գողացված կտավներին այս գնահատականն է տվել Ռիո դը Ժանեյրոյի արվեստի առարկաների աճուրդային տան նախագահ Ջոնս Բերգամինը: Նրա խոսքով, որը մեջբերել է Գլոբու գործակալությունը, արվեստի օրինական շուկայում իսպանացի հանրահռչակ նկարիչ Պիկասոյի նկարած «Սյուզաննա Բլոխի դիմանկարը» կարող էր արժենալ շուրջ 50 միլիոն դոլար, իսկ բրազիլացի գեղանկարիչ Պորտինարիի վրձնին պատկանող «Սուրճ հավաքողը» (1939թ.)՝ առնվազն 5,5 միլիոն դոլար: