Երեկ ԿԸՀ-ն մերժել է ԿԸՀ-ում «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Սոնա Սարգսյանի առաջարկները: Նա առաջարկել էր որոշել, թե հեռուստաընկերություններն ինչ կարգով են վճարովի եթեր հատկացնելու թեկնածուներին: Նրա ներկայացրած առաջարկությունների փաթեթով նաեւ նախատեսվում էր սահմանել այնպիսի կետ, ըստ որի` թեկնածուն ինքը պետք է տնօրինի իրեն հատկացված եթերաժամերը` հնարավորություն ունենալով այն թողնել մեկ այլ օրվա: Բացի այդ, Ս. Ավագյանն առաջարկել է նաեւ նախընտրական քարոզարշավի եթերը սահմանել 19:30-ից մինչեւ 20:30-ն ընկած ժամանակահատվածում: ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանն ասել է, թե յուրաքանչյուր լրատվամիջոց իրավունք ունի ինքը որոշել` որ ժամին, որ թեկնածուին եւ ինչ սակագնով եթեր հատկացնել: Իսկ նախընտրական քարոզարշավի համար եթերաժամ ամրագրելը, ԿԸՀ նախագահի ասելով` հակասում է Ընտրական օրենսգրքին: