ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով` ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի, Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունների, Հարկային եւ Մաքսային ծառայությունների, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանձնաժողովն ապրանքային շուկաներում ուսումնասիրություններ կիրականացնի եւ տեղեկատվություն ու միասնական եզրակացություն կներկայացնի մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, այդ թվում` հացի եւ հացամթերքի, ալյուրի, կարագի, ձեթի, բրնձի գների ներկա վիճակի, գնագոյացման գործընթացի վերաբերյալ: