Բանջարեղենային դիմակներ դեմքի մաշկի համար

21/12/2007

– Բանջարեղենով թարմացնող դիմակն օգտակար է ցանկացած տիպի մաշկի համար: Քերիչով անցկացրած բազուկը դնել դեմքին ու պարանոցին, պահել 20 րոպե եւ լվանալ գոլ ջրով:

– Գազարի հյութը կամ քերուկը խառնել կրախմալին եւ քսել դեմքին: Շատ լավ մաքրում է յուղոտ մաշկը: Խորհուրդ է տրվում պահել 15 րոպե, այնուհետեւ լվանալ գոլ ջրով:

– Սմբուկով դիմակը շատ օգտակար է հատկապես չոր մաշկի համար: Բարակ ձողիկներով կտրատված սմբուկը շարել դեմքին, իհարկե, ոչ աչքերի շուրջը: Հետո այն ծածկել անձեռոցիկով կամ թանզիֆի կտորով: 10 րոպե հետո դեմքը լվանալ կաթով կամ հանքային ջրով: