Ուրիշի աչքի փուշը

19/12/2007

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավեր է ստացել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակից` հանձնաժողովի երկու ներկայացուցիչ ներառել Վրաստանում 2008թ. հունվարի 5-ի նախագահական ընտրություններում կառույցի դիտորդական առաքելության կազմում: ԿԸՀ մամուլի քարտուղարը երեկ հավաստել է, որ հանձնաժողովն անպայման իր մասնակցությունը կունենա առաքելությանը, սակայն դեռեւս որոշված չէ, թե ովքեր կլինեն հայ դիտորդները: