Մադամ Տյուսոյի հայտնի թանգարանային ցանցը, որտեղ ցուցադրվում են ակնառու անհատների մոմից պատրաստված ֆիգուրները, վերջերս լրացվել է Հեյդար Ալիեւի մոմի արձանով։ Լոնդոնյան թանգարանում հավերժացվել է Ադրբեջանի նախկին նախագահի հիշատակը, ում մահվան չորրորդ տարելիցը նշվում է այս տարի։ Քանդակի հեղինակն անգլիացի քանդակագործ է, ով կես տարի շարունակ աշխատել է իր ստեղծագործությունն ավարտին հասցնելու համար։ Նա եղել է Բաքվում, ուսումնասիրել է արխիվներն ու լուսանկարները։ Արդյունքում Ալիեւը պատկերվել է էլեգանտ սեւ սմոքինգով եւ հենց այն ժամացույցով, որը կրել է կյանքի օրոք։ Բացի Ռուսաստանի նախագահներից, Ալիեւը դարձել է ԱՊՀ երկրների 1-ին նախագահը, ով իր կրկնօրինակն է ձեռք բերել տուրիստական մեծ հոսք ունեցող մոմե արձանների թանգարանում։