Նորից մերժեցին

17/12/2007

Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցերով հանձնաժողովը երեկ կայացած փակ նիստում մերժել է «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի վերաբերյալ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ներկայացրած միջնորդությունը: Հանձնաժողովի 8 անդամներից նիստին մասնակցել են 6-ը։ Բացակայել են հանձնաժողովի նախագահ, Ոստիկանության պետի տեղակալ Արմեն Երիցյանը եւ առողջապահության փոխնախարարը: Բաբաջանյանի վաղաժամկետ ազատ արձակմանը դեմ են եղել հանձնաժողովի 4, կողմ՝ 2 անդամներ: Արման Բաբաջանյանի հարցը միայն երեք ամիս հետո կարող է կրկին ներկայացվել հանձնաժողովին: