Սահմանադրության փոխարեն

17/12/2007

Նախօրեին Եվրամիության անդամ երկրների ղեկավարները Լիսաբոնում ստորագրել են մի փաստաթուղթ, որը գործնականում փոխարինելու է Եվրամիության Սահմանադրությանը: Պայմանագիրը նպաստելու է ԵՄ-ի կառավարման արդյունավետության մեծացմանը եւ դրա արդյունքում որոշումները կկայացվեն ոչ թե կոնսենսուսով, ինչպես հիմա, այլ որակական մեծամասնությամբ: Բացի այդ, Եվրամիությունը կունենա նաեւ արտաքին քաղաքականության հարցերի Գերագույն ներկայացուցիչ, փաստացի արտգործնախարար: Նախատեսվում է, որ նոր ստորագրված պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2009 թվականի սկզբից, երբ այն վավերացվի Եվրամիության բոլոր երկրների խորհրդարաններում: