Որոշելու ենք միասին

17/12/2007

Լրագրողների հարցին, թե` հնարավո՞ր է Հայաստանը հետեւի Ռուսաստանի օրինակին եւ դուրս գա Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրից, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը երեկ ԱԺ-ում պատասխանել է. «Ամեն մի պետություն ինքն է որոշում դուրս գալ կամ դուրս չգալ Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրից: ՀՀ-ն դեռ նման որոշում չի ընդունել, բայց եթե հետագայում Ադրբեջանը շարունակի ավելացնել սպառազինությունների քանակը, իհարկե, մենք, կարող է պատահի, որոշում կայացնենք դուրս գալ պայմանագրից: Բայց այն պետք է ընդունի ՀՀ նախագահը, որն էլ մենք կիրականացնենք: Ռուսաստանը մեր գործընկերն է եւ համագործակցելու ենք Ռուսաստանի ու այդ կազմակերպության մեջ մտնող բոլոր պետությունների հետ»: Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին, Մ. Հարությունյանն ասել է. «Մենք, իհարկե, Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշենք միասին (նկատի ունի Ադրբեջանին.- Լ.Ս.), մի սեղանի շուրջ, այլ ոչ թե պատերազմի միջոցով: Պատերազմը Ղարաբաղի հարցը չի որոշելու: Ավելի լավ է այդ պատերազմը չլինի, այսօր մենք բանակցությունների միջոցով որոշենք խնդիրը»: