BCG կազմակերպության անցկացրած վերջին հարցման արդյունքներով՝ Վրաստանի նախագահական ընտրություններում առաջատար թեկնածուն Միխայիլ Սահակաշվիլին է: 13.000 քաղաքացիների շրջանում դեկտեմբերի սկզբին անցկացված հարցման մասնակիցների ավելի քան 64 տոկոսն ասել է, թե մտադիր է հունվարի 5-ին քվեարկել Միխայիլ Սահակաշվիլիի օգտին: Երկրորդ տեղում է արմատական ընդդիմության թեկնածու Լեւան Գաչեչիլաձեն՝ 16,6 տոկոս: Գործարար Բադրի Պատարկացիշվիլիի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 8 տոկոսը: «Նոր աջեր» կուսակցության առաջնորդ Դավիթ Գամկրելիձեն ստացել է 5,3 տոկոս, իսկ լեյբորիստների ղեկավար Շալվա Նաթելաշվիլին՝ 4,1 տոկոս: Այն հարցին, թե արդյոք Վրաստանը պե՞տք է անդամակցի ՆԱՏՕ-ին, դրական է պատասխանել հարցվածների ավելի քան 84 տոկոսը: