Ծերունի ավազակները

17/12/2007

Վերջին տասը տարվա ընթացքում Ճապոնիայում տարեց մարդկանց կողմից կատարվող հանցագործությունների թիվն աճել է եռակի անգամ: Տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ այս տարվա հունվարից մինչեւ նոյեմբեր 65-ից բարձր տարիքի մոտ 45.000 մարդ մեղադրվել է զանազան հանցագործություններ կատարելու մեջ, որոնց կեսը գողությունն է խանութներում, ավելի քան 1500՝ տարբեր հարձակումներ: Տասը տարի առաջ նույն այդ ժամանակաշրջանում տարեց ճապոնացիները հարյուր հարձակում էին կատարել: Կառավարության տվյալներով՝ Ճապոնիայում բնակչությունն ավելի արագ է ծերանում, քան աշխարհի որեւէ այլ երկրում: Մասնավորապես, 2005թ. բնակչության մոտ 20 տոկոսը 65-ից բարձր տարիքի էր, իսկ 21-րդ դարի կեսերին այդ թիվը խոստանում է կրկնապատկվել: Ճապոնիայի Ազգային ոստիկանական գործակալության ներկայացուցիչն այն կարծիքին է, որ հանցագործությունների աճի պատճառներից մեկը տարեց մարդկանց մենակությունն է: