Եթե հայերի եւ ադրբեջանցիների միջեւ նոր պատերազմ բռնկվի, հաղթողներ չեն լինելու: Երեկ նման կարծիք է հայտնել «Մոսկովսկայա պրավդա» թերթի մեկնաբանը: «Ռազմական գործողությունները կհանգեցնեն լոկ երկու հանրապետությունների բնակչության կրճատման: Ո՛չ նավթառատ Բաքուն, ո՛չ էլ Ռուսաստանի աջակցությունը վայելող Հայաստանը չեն կարողանա կասեցնել իրենց հանրությունների գահավիժումն անդունդի խորքը, եթե սկսեն խոսել հրանոթները»,- գրում է թերթը: Ըստ հեղինակի՝ «նման «խոսակցությունը» հնարավորինս արագ սկսելու ցանկությունը կամ մտավոր տկարություն է, կամ արկածախնդրություն»: