Անդրադառնալով «Գելլապ» կենտրոնի անցկացրած վերջին հարցումներին, որտեղ նախագահի թեկնածուներից առաջատարը վարչապետ Սերժ Սարգսյանն էր` 29 տոկոս ձայնով, երկրորդը` ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը` 11 տոկոսով, երեկ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ասել է. «Գելլապի» անցկացրած հարցումներն, առավել կամ պակաս չափով, կարծում ենք, որ մոտ են ճշմարտությանը, սակայն դա էլ հարյուր տոկոսանոց չէ: Բայց ուղղակի հիմա, շատ ավելի, միգուցե հստակ կներկայացվի վիճակը, որովհետեւ կլինի շատ ավելի մեծ վերահսկողություն: Հիմնականում մենք վստահում ենք, իհարկե, միջազգային կազմակերպությունների անցկացրած հարցումներին»: