Չարաճճի հայ փոխնախարարը

14/12/2007

Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Դավիթ Ավետիսյանը հրաշքով փրկվել է Չիլիում՝ օվկիանոսում լողալիս: «Էլ Մերկուրիո» չիլիական թերթի վկայությամբ՝ Դավիթ Ավետիսյանը Վալպարաիսո նահանգի Ռենիակա ծովափում, որտեղ լողալն արգելված է, մտել է ալեկոծված ծով, եւ մեծ ալիքները նրան հեռու են տարել ափից: Ըստ թերթի, ՀՀ պաշտոնյային, բարեբախտաբար, մեծ ջանքերի գնով մի կերպ հաջողվել է ափ հասնել այն պահին, երբ փրկարարներն արդեն խնդրել էին ուղղաթիռ ուղարկել նրան փրկելու համար: Դ. Ավետիսյանը շտապ տեղափոխվել է հիվանդանոց: Թերթի վկայությամբ՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Դ. Ավետիսյանը նաեւ համակարգում է «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը: