Ընտրակաշառք

14/12/2007

Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին երեկ հայտարարել է, որ Վրաստանի նախագահի թեկնածու Միխայիլ Սահակաշվիլիի խնդրանքով երկրի կառավարությունն իր վրա է վերցրել էլեկտրաէներգիայի եւ բնական գազի դիմաց փախստականների ու բնակչության մի մասի պարտքերը:

«Թբիլիսիում համահավաք ապրող փախստականներից այլեւս չի պահանջվի վճարել այն պարտքը, որը կուտակվել է մինչեւ 2007թ. մարտի 1-ը: Նաեւ Վրաստանի բոլոր տարածաշրջաններում դուրս է գրվում մինչեւ 2007թ. հուլիսի 1-ը էլեկտրականության դիմաց գոյացած պարտքը»,- ասել է նախարարը: