Հանրահավաք Գյումրիում

14/12/2007

Երեկ հինգ տասնյակ քաղաքացիներ Գյումրիում հիմնադրել են «Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբ»: Այն կազմել է ԳԱԼԱ Հ/Ը պաշտպանության համառոտ ծրագիր: Ըստ այդմ, ծրագրվում է դեկտեմբերի 13-ին ՀՀ Տնտեսական դատարանի Գյումրու նստավայրում ներկա գտնվել Գյումրու քաղաքապետարանն՝ ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ի դատաքննության շարունակությանը, պահանջել դատավոր Էդ. Նահապետյանին ինքնաբացարկ տալ եւ «չմասնակցել ԳԱԼԱ Հ/Ը եթերազրկման խեղկատակությանը», կոչ անել Հայաստանում գործող լրատվամիջոցներին եւ լրագրողներին առավել ինտենսիվ լուսաբանել այս եւ հարակից զարգացումները, կազմակերպել ստորագրահավաք՝ դիմել քաղաքապետ Վ. Ղուկասյանին, առաջարկելով հրաժարվել դատական ճանապարհով այս խնդրի կարգավորման տարբերակներից, հեռուստաաշտարակը ողջախոհ պայմաններով վարձակալման տրամադրել ԳԱԼԱ Հ/Ը-ին, «դրանով՝ հրաժարվել ԳԱԼԱ Հ/Ը-ի եթերազրկման խեղկատակությանը մասնակցելուց», դեկտեմբերի 19-ին, 16:00-ին Գյումրու թատերական հրապարակում կազմակերպել հանրահավաք՝ ի պաշտպանություն խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության, իրականացնել հանրահավաքի պատշաճ նախապատրաստման համապատասխան բոլոր միջոցառումները, դիմել ՀՀ իշխանություններին կոչով՝ զսպել Վ.Ղուկասյանի դատական ակտիվությունը, եւ հորդորել՝ վարձակալման տրամադրել աշտարակը ԳԱԼԱ Հ/Ը-ին, միջոցներ ձեռնարկել օբյեկտիվ դատաքննություն իրականացնելու համար: