Կանայք ավելի երկարակյաց են

14/12/2007

ՀՀ մշտական բնակչությունը 2007թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ 3 մլն 226 հազար 700 է, որից 2 մլն 68 հազ. 700-ը` քաղաքաբնակ, 1 մլն 158 հազարը` գյուղաբնակ: Ընդ որում, կանայք թվով գերազանցում են տղամարդկանց: Մշտական բնակչության 1 մլն 106 հազարը բնակվում է Երեւանում: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից «Արմենպրեսին» ասել են, որ Հայաստանում կյանքի սպասվող տեւողությունը 73.3 տարի է` 2006թ. 73-ի, 2005թ. 73.5-ի եւ 2004թ. 73.4-ի դիմաց: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում կանայք տղամարդկանցից մոտ 6 տարով ավելի երկարակյաց են: Կանանց կյանքի սպասվող տեւողությունը 76.4 տարի է` 2006թ. 76-ի, 2005թ. 76.5-ի եւ 2004թ. 76.4-ի դիմաց: Տղամարդկանց կյանքի սպասվող տեւողությունը 70 տարի է` 2006թ. 70-ի, 2005թ. 70.3-ի եւ 2004թ. 70.3-ի դիմաց: Ընդ որում, թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ կյանքի սպասվող միջին տեւողությունը վերջին 3-4 տարիներին նվազման միտում ունի 1-3 ամսով: