Այստեղ, այնտեղ եւ ամենուր

13/12/2007

ՀՀ նախագահի թեկնածուի թեկնածուներ Արամ Կարապետյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը զրկվեցին այդ հնարավորությունից, որովհետեւ առաջինին չտրվեց անհրաժեշտ փաստաթղթերից ՀՀ-ում վերջին 10 տարին մշտապես բնակվելու, իսկ երկրորդին՝ վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի լինելու մասին տեղեկանքները: Սակայն, որքան էլ զարմանալի էր, նման տեղեկանքներ տրվել են «Ժողովրդական կուսակցության» ու ԱԼՄ հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանին: Բանն այն է, որ պարոն Կարապետյանի կենսագրությունը հուշում է, որ նա չէր կարող վերջին 10 տարիներին մշտապես բնակված լինել ՀՀ-ում, որովհետեւ մինչեւ 2001 թվականը վերջինս երկար տարիներ բնակվել է Վոլգոգրադում ու եղել է իր հիմնադրած «Այլընտրանքային լրատվական ցանցի» ղեկավարը: Թե ինչպես է Կարապետիչին հաջողվել միաժամանակ բնակվել եւ՛ Ռուսաստանում, եւ՛ Հայաստանում, եւ թե ինչու կամ ինչպես են այս պարագայում նրան տրվել վերը նշված տեղեկանքները, մնում է միայն ենթադրել: