Վայ թե արաղ չխմի

13/12/2007

«Ժողովրդական կուսակցության» եւ «ԱԼՄ հոլդինգի» ղեկավար ու ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը երեկ վստահեցրել է, որ իր նախընտրական գովազդներն «ավելի մարդկային դեմք են ունենալու՝ կլինեն վարդեր, ծաղիկներ, գեղեցիկ դրվագներ` բարի կլինեն տեսահոլովակները»: Հավանական թեկնածուն կօգտվի նաեւ այլ հեռուստաընկերությունների վճարովի եթերից, թերթերում վճարովի քաղաքական գովազդ կտեղադրի եւ ԱԼՄ-ի եթերն էլ կտրամադրի նաեւ իր մրցակիցներին՝ վճարովի: Ինչ վերաբերում է ԱԼՄ-ով իր հաղորդումներին, ապա, Կարապետյանի խոսքերով, «այն օրվանից, երբ սկսվի քարոզարշավը, մի օր էլ առաջ, ես եթեր դուրս չեմ գա որպես մեկնաբան՝ կլինեմ հյուր»: Առաջադրված մյուս բոլոր 8 թեկնածուներին էլ Կարապետիչը համարում է ամենալուրջ մրցակից, նրանց կոչ է անում «սեւ PR»-ով չզբաղվել: Իսկ ո՞րն է լինելու ընտրվելու դեպքում երկրի նախագահ Կարապետիչի առաջին քայլը. «50 գրամ թթի օղի կխմեմ»: