Դեռ չեն որոշել

12/12/2007

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանի ասելով` Րաֆֆի Հովհաննիսյանի չառաջադրվելը, որպես թեկնածու, նշանակում է, որ Հայաստանի ընդդիմադիր հատվածի առավել մրցակցային գործիչը մնաց «խաղից դուրս»: Այդուհանդերձ, ըստ նրա` կուսակցությունը չի կարող անմասն մնալ նախագահական ընտրություններին, եւ կսատարի իր նախընտրած թեկնածուին: «Մենք առայժմ չենք կողմնորոշվել, թե ով կլինի այդ թեկնածուն: Դա կորոշեն կուսակցության անդամները ռեյտինգային քվեարկության միջոցով: Սակայն, մինչ այդ, մենք թեկնածուներին կհղենք մի շարք հարցեր, որոնք հնարավորություն կտան իմանալու նրանց քաղաքական կողմնորոշումները կարեւորագույն քաղաքական հարցերում»,- ասել է Վ. Խաչատրյանը: