Ահմադինեջադը կայցելի Թուրքիա

12/12/2007

Իրանի Արտգործնախարարության խոսնակ Մուհամեդ Ալի Հուսեյնին հայտարարել է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը մտադիր է այցելել Թուրքիա, եւ այժմ աշխատանքներ են տարվում նրա այցի հստակ ժամկետը որոշելու համար: Ըստ «Անատոլու» գործակալության, Թուրքիայի 10-րդ նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը 2004-ի փետրվարին այցելել է Իրան, ինչին նույն տարվա օգոստոսին պետք է հաջորդեր Իրանի այն ժամանակվա նախագահ Մուհամեդ Խաթամիի այցը Թուրքիա, որն այդպես էլ տեղի չունեցավ: «Ծրագրված այցի նախօրեին Իրանի խորհրդարանն այդ երկրում ներդրումներ կատարել պատրաստվող Թուրքսելի կապալառուական մասնակցությունը 70 տոկոսից նվազեցրել է 49 տոկոսի, այնուհետեւ էլ՝ այդ ընկերությանը հանել կապալառուների ցուցակից, իսկ իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանի ղեկավարությունը թուրքական TAV ընկերությանը հանձնելու հարցը կապել պարտադիր կերպով խորհրդարանի կողմից վավերացնելու հետ, որոնք պատճառ են հանդիսացել Խաթամիի այցը Թուրքիա չիրականանալու համար»,- հայտնել է թուրքական գործակալությունը: