Ավստրիայի նախագահական պալատն ու այլ երկրների հետ բարեկամական ընկերություններին միավորող PAN կազմակերպությունը 2007թ. մարդու իրավունքների պարգեւը հանձնել է «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքին: Ըստ «Անատոլու» գործակալության, այդ կապակցությամբ Վիեննայում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ 10 հազար եվրո պարգեւն ու այն հավաստող փաստաթուղթը Դինքի այրուն` Ռաքելին են հանձնել Ավստրիայի նախագահի խորհրդական Հայդրուն Սիլհավին եւ Մամուլի միջազգային ինստիտուտի (IPI) տնօրեն Յոհան Ֆրիցը: Շնորհակալական խոսքում Ռաքել Դինքը Հրանտ Դինքին բնութագրել է՝ որպես «մարդկանց մեջ համերաշխություն սերմանող խոսքի ազատության հերոս»: «Քանի ոճրագործները չեն փոշմանել, հանցագործները չեն պատժվել, ոճրագործ մեծացնողները կշատանան»,- ասել է տիկին Դինքը: