Գնացել է Գյումրի

08/12/2007

Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է Գյումրի եւ, ըստ «Ազատության», ժամը 11:41-ին` այն ժամին, երբ տեղի է ունեցել աղետը, նա ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հուշարձանին: Արարողության ավարտին գյումրեցիները տարբեր հարցերով դիմել են նախագահին եւ բազմաթիվ նամակներ փոխանցել նրան: ՀՀ նախագահին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, մարզպետ Լիդա Նանյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: