Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին իրադրության, ապագա զարգացումների ու առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր: Լ.Տեր Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Մարքսիստական կուսակցությանն ու նրա նախագահին` «մեկնարկած նախագահական ընտրություններում համաժողովրդական շարժմանը միանալու համար»: