Գալուստի կանխատեսումները

08/12/2007

«Կանխատեսումս հետեւյալն է. փետրվարի 20-ին մենք կունենանք հանրապետության շատ ուժեղ նախագահ՝ մեծ առավելություններով, ձայների մեծ թվով, բայց թե ինչպիսի՞ն կլինի այլ կուսակցությունների վիճակը, դա իրենց պահվածքից ու քարոզչության ընթացքից է կախված: Պահվածք ոչ թե մեր նկատմամբ, այլ ժողովրդի»,- երեկ ՄԱԱ-ում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Հարցին, թե՝ ձեր կանխատեսումներում ի՞նչ տեղ եք հատկացնում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Գ. Սահակյանը պատասխանել է. «Ցավալի է լինելու: Շատ ցավալի վիճակ է ստեղծվելու»: Ըստ Գ. Սահակյանի՝ այժմ «փորձ է կատարվում, առանց կուսակցական նեցուկի, Լեւոն Տեր-Պետրոսյանի մեջ ներկայացնել այն, որ ներկաները լավը չեն, մենք էլ գոնե չարիքի փոքրագույնն ենք: Ներկաները ինչքան էլ վատը լինեն, համենայնդեպս` չարիքի փոքրագույնի դերում հանդես չեն գալիս»: