«Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի թղթակից Իլգար Նասիբովը նախօրեին ձերբակալվել է Նախիջեւանում եւ տարվել անհայտ ուղղությամբ: Նասիբովի կինը, ով նույնպես «Ազատություն» ռ/կ ադրբեջանական ծառայության թղթակից է, տեղեկացրել է, որ նույն օրը Ոստիկանությունը ներխուժել է իրենց տուն, խուզարկություն է կատարել եւ բռնագրավել իր համակարգիչն ու արխիվները: «Ազատություն» ռ/կ նախագահ Ջեֆ Գեդմինը Նասիբովին անհապաղ ազատ արձակելու կոչ է արել: Ի դեպ, Նասիբովն Ադրբեջանում ձերբակալված 10-րդ լրագրողն է: