Երեկ «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանն ու նրա նախընտրական շտաբի ղեկավար Հեղինե Բիշարյանը հանդիպել են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դեպարտամենտի ղեկավար Ջերալդ Միտչելի եւ նրա խորհրդականի հետ: ՕԵԿ հաղորդագրության համաձայն` քննարկվել է «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի կարեւորությունը, նախընտրական փուլում բոլոր ուժերի համար հավասար պայմանների ստեղծման հրամայականի հարցը: ՕԵԿ-ը նաեւ մտահոգություն է հայտնել հեռուստաեթերի խտրական դրսեւորումների առնչությամբ: Երեկ Ա. Բաղդասարյանն ընդունել է նաեւ ԱՄՆ դեսպանատան քաղաքական պատասխանատու Սթիվեն Բենգին: