Ուրանի հանքավայրերի հետազոտությունների վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարին հասցեագրված մեր նամակին ի պատասխան՝ նախարարության Բնապահպանության տեսչության պետ Եղիշ Տերտերյանն ուղարկել է մի պատասխան նամակ, որով տեղեկացնում է, թե` «Սույն թվականի ապրիլի 23-ին «ՀՀ Բնապահպանության նախարարության եւ ՌԴ-ի ատոմային էներգետիկայի Դաշնային գործակալության միջեւ ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման, արդյունահանման եւ վերամշակման ոլորտում համագործակցության զարգացման մասին մտադրությունների վերաբերյալ» արձանագրությամբ ամրագրված գործողությունների պլանին համապատասխան, մինչեւ այժմ հետախուզվող տեղամասերում երկրաբանական հետախուզությունների արդյունքում չեն ստացվել այնպիսի տվյալներ, որը թույլ կտա տեղեկատվություն տրամադրել ուրանի հանքավայրի եւ հնարավոր պոտենցիալի վերաբերյալ»: