Սիրուն աչքերի համա՞ր

07/12/2007

Վոլֆգանգ Ամադեյ Մոցարտի նոտայի տետրի հրաշքով փրկված երկու էջերից մեկը 110 հազար 900 ֆունտ ստեռլինգով (շուրջ 222 հազար ամերիկյան դոլար) վաճառվել Է Սոտբիսի աճուրդում: Դրանով իսկ սահմանվել Է Մոցարտի ձեռքով արված գրառումներով մեկ էջի արժեքի նոր ռեկորդ: Խոսքը վերաբերում է նվագախմբի հետ ջութակի եւ ալտի ստեղծագործությանը, որը գրվել է 1779 թվականին եւ 23-ամյա Մոցարտին բարձրացրել մեծագույն կոմպոզիտորների աստիճանի։ Աճուրդը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ Մոցարտի մահվան տարելիցի նախօրյակին. մեծ կոմպոզիտորը վախճանվել Է 1791 թվականի դեկտեմբերի 5-ին: Հիշեցնենք, որ տարիներ առաջ ՀՀ իշխանությունները` ի դեմս ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանի, առանց աչք թարթելու Գերմանիային հանձնեցին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանում Հայրենական պատերազմից հետո մեզ հասած մշակութային, գրական, երաժշտական, փաստագրական հսկայական արխիվը, այն դեպքում, երբ ՌԴ Պետդուման մերժեց գերմանացիներին: Բառացիորեն` այդ ամբողջ նյութը լցրեցին ինքնաթիռը ու ուղարկեցին: Երեւի գերմանացիների սիրուն աչքերի համար։