Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության աշխատակիցները գրեթե մեկամսյա ընդմիջումից հետո երեկ հնարավորություն են ստացել վերադառնալ իրենց աշխատավայրը: Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն Դատախազությանը դիմել է հեռուստաընկերության գույքի վրա սահմանված կալանքը վերացնելու խնդրանքով: «Չորեքշաբթի օրն «Իմեդիի» աշխատակիցները հնարավորություն կստանան մուտք գործել հեռուստաընկերության տարածք, որպեսզի կարողանան պատրաստվել հեռարձակման վերականգնմանը»,- հայտարարել է Բուրջանաձեն: Ըստ ամենայնի, հեռուստաընկերությունը եթեր կվերադառնա մինչեւ շաբաթավերջ: