Քննարկել են դիտորդների հարցը

07/12/2007

Դեկտեմբերի 5-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնությունների գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Արզումանյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Ընտրությունների դեպարտամենտի ղեկավար Ջերալդ Միտչելին, Ընտրությունների հարցերով խորհրդական Նիկոլա Շմիդտին եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մարկ Բոյանիչին։ Քննարկվել են ՀՀ առաջիկա նախագահական ընտրությունների եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության գործունեության հետ կապված հարցեր։