Էրդողանն էլ ինքնաթիռ գնեց

07/12/2007

Թուրքիան ամերիկյան մի ընկերությունից 61 մլն դոլար արժողությամբ Gulfstre-am G550 տիպի ինքնաթիռ է գնել կառավարության ղեկավարի համար: Ըստ թուրքական «Սաբահի», Թուրքիայի վարչապետ Թայիբ Էրդողանը խնդրել է 2009թ. մարտին շահագործման հանձնվելիք ինքնաթիռը Թուրքիային տրամադրել ավելի վաղ: Ինքնաթիռը պետք է սպասարկի նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: Երկու շարժիչային ինքնաթիռը նախատեսված է նաեւ անդրատլանտյան թռիչքների համար: