Աջակցում են

07/12/2007

ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ իր երկիրը սատարում է Վրաստանին: Այդ մասին նա հայտնել է Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեի հետ հեռախոսազրույցի ընթացքում: «Ռայսը նշել է հունվարին կայանալիք ընտրությունների ժողովրդավարական անցկացման կարեւորությունը»,- ասված է նախագահի աշխատակազմի՝ երեկ տարածած հաղորդագրության մեջ: Ռայսը նաեւ դրական է գնահատել «Իմեդի» հեռուստակայանի հեռարձակումը վերականգնելու վերաբերյալ Վրաստանի իշխանությունների որոշումը: Վրաստանի վարչապետ Լադո Գուրգենիձեն երեկ Բրյուսելում հայտարարել է, որ «Իմեդին» հնարավորություն կունենա եթեր մտնել մեկ շաբաթվա ընթացքում: